Արամ Վարդևանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Փաշինյանի դեմ

21 Մայիսի, 2026

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քննել ընդդիմախոսների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները:

Իր դիմումում Վարդևանյանը հիշեցնում է Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա խոսույթից որոշ հատվածներ, մասնավորապես՝ «դուք վախկոտ համբալներ եք», «չոքցնելու եմ սաղիդ», «հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղներդ» և նմանատիպ բառապաշարով արտահայտություններ, որոնցով վարչապետը դիմել էր ընդդիմախոսներին:

Վարդևանյանի գնահատմամբ՝ Փաշինյանի այս արտահայտությունները պարունակում են Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Վարդևանյանը թվարկել է այդ հոդվածները՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, հոգեկան ներգործություն, ինչպես նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք:

Նա գլխավոր դատախազին ուղղված դիմումում ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանն, օգտագործելով իր պաշտոնից բխող ազդեցությունը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը անձանց նկատմամբ՝ պայմանավորված նրանց ազգային ծագումվ, քաղաքական և այլ հայացքներով:

Նմանատիպ նյութեր

Դամասկոսում պայթյուն է տեղի ունեցել․ երկրում պաշտոնական այցով է գտնվում Էմանուել Մակրոնը

Դամասկոսում պայթյուն է տեղի ունեցել․ երկրում պաշտոնական այցով է գտնվում Էմանուել Մակրոնը

Դամասկոսում պայթյուն է որոտացել այն ժամանակ, երբ երկրում պաշտոնական այցով գտնվում է Էմանուել Մակրոնը։ Պայթուցիկով ականապատված ավտոմեքենան գտնվել է այն հյուրանոցի հարևանությամբ, որտեղ կանգ էր առել Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը դեպքից կարճ ժամանակ առաջ լքել էր այդ...

Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի. Քուրթուլմուշ

Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի. Քուրթուլմուշ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հարցազրույց է տվել պետական «TRT» հեռուստաալիքին։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա անդրադարձել է Թուրքիայի դիվանագիտական գործունեությանը, տարբեր պետությունների միջև միջնորդական գործողություններին, Թուրքիայում անցկացվող...

Բագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ պահանջում է 49,7 դրամ փոխհատուցում

Բագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ պահանջում է 49,7 դրամ փոխհատուցում

Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, որոնք, ըստ հայցի, զրպարտչական են։ Պահանջում է նաև 49.7 դրամ խորհրդանշական փոխհատուցում։ Սրբազանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը դատարանի...

Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ

Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ

Հուլիսի 7-ին՝ ժամը 16:52-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլ․ լարեր,...