Առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրը․ թյուրքագետ

Հլս 2, 2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է.

«Ռուսաստան-Ադրբեջան և Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը, որը նոր չէ ու որը նորից ակտիվորեն դրսևորվում է վերջին օրերին, կարելի է մեկնաբանել հետևյալ պարզ բանաձևով։

Հարավային Կովկասում 2020 թ. Արցախյան պատերազմից հետո սկսած ֆիզիկական ու ազդեցության գոտիների սահմանների վերաձևավորումը դեռ չի ավարտվել, չկա այնպիսի ուժերի դասավորվածություն, որը կապահովի երկարաժամկետ ստատուս քվո (ինչպես եղել է 1994 թ.-ին՝ մեր հաղթանակից հետո)։

Հետևաբար, բոլոր կողմերը «խաղում են»՝ իրենց բաժինը պահպանելու, հնարավորության դեպքում՝ մեծացնելու համար։ Այս պահին առավել ակտիվ խաղացողը Թուրքիան է՝ Ադրբեջանի միջոցով։

Հատուկ չեմ մտնում ձերբակալությունների և այլ մանրամասների մեջ։ Մեծ պատկերում դրանք անիմաստ են։ Սակայն այս իրավիճակում կա լավ, վատ և շատ վատ նորություն։

Լավը. Թուրքիայի (ուստի նաև Ադրբեջանի) հնարավորությունները անսահմանափակ չեն՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ (սկսած ներքին քաղաքական-տնտեսական ճգնաժամից մինչև Իրան-ՌԴ-ին դիմակայելու գործիքակազմի սահմանափակումներ)։ Սա մեզ համար խաղալու մեծ դաշտ է բացում։

Վատը. Թուրքիայի հնարավորությունները դեռ բավարար են՝ տարածաշրջանում խաղը թելադրելու, իր դիրքերն ամրապնդելու ու ազդեցության գոտին մեծացնելու համար։ Դրա առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրը։ Այս պահին այդ ծրագրի ենթակառուցվածքային հատվածը ամբողջ թափով կառուցվում է։ Զուգահեռ՝ ընթանում է քաղաքական բանակցությունը (փաշինյանի վերջին այցն ու «Թուրանի» մասին հենց դրա մի մասն է)։

Ամենավատը. մեր երկիրը դեռևս կառավարում է կապիտուլյանտը, որը որևէ խնդիր չի տեսնում թուրքական ազդեցության՝ մեզ վրա տարածման մեջ, որը մեզ համար նշանակում է ոչ թե ուղղակի կախում Թուրքիայից, այլ ինքնիշխանության տոտալ անկում, հայկական պաշտպանական համակարգերի ոչնչացում և, ի վերջո, Արցախի ճակատագրի կրկնություն։

Իսկ ամենատխուրն այն է, որ էս իրավիճակում ազգային, կարող կառավարությունը արդեն իսկ բազմաթիվ հաջողություններ գրանցած կլիներ ու մեր երկիրը դիրքերը ամրապնդած կլիներ շնորհիվ ճիշտ աշխատանքի։ Այդ հնարավորությունները դեռևս կան»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր

Հավաքի ընթացքում Փաշինյանի հասցեին իբր uպանության սպառնալիք հնչեցրած 72-ամյա տղամարդուն ձերբակալել են. փաստաբան

Հավաքի ընթացքում Փաշինյանի հասցեին իբր uպանության սպառնալիք հնչեցրած 72-ամյա տղամարդուն ձերբակալել են. փաստաբան

Փաստաբան Արմեն Անդրիկյանը հայտնում է. «Ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին իբր սպանության սպառնալիք հնչեցրած 72-ամյա ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ռաֆայել Սարգսյանը քննիչի կողմից ձերբակալվել էր: Միևնույն ժամանակ...

Բռնապետական այս վարքագծի խորքում թաքնված է հերթական զիջումը՝ այս անգամ Սյունիքը՝ «Զանգեզուրի միջանցքի» տեսքով․ Իշխան Սաղաթելյան

Բռնապետական այս վարքագծի խորքում թաքնված է հերթական զիջումը՝ այս անգամ Սյունիքը՝ «Զանգեզուրի միջանցքի» տեսքով․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանն այսօր վերջնականապես բացահայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու, ազգային բարերարների, ՀՅԴ-ի և մյուս ընդդիմադիր գործիչների դեմ բռնաճնշումների նոր փուլի իրական պատճառը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Այս...

Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում. Պեսկով

Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում. Պեսկով

Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում, այդ թվում հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ...

Փաշինյանը փորձում է չեզոքացնել այն բոլոր սուբյեկտներին, որոնք կարող են իրեն խանգարել. Վիկտոր Սողոմոնյան

Փաշինյանն, ով գալիք ընտրություններից առաջ իրեն անվստահ է զգում, փորձում է գրոհել ամենակարևոր ազգային ինստիտուտը՝ Հայ Առաքելական եկեղեցին։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքական գիտությունների դոկտոր,...

Ռուսաստանում ձերբակալվել է ադրբեջանական համայնքի ղեկավարի որդին

Ռուսաստանում ձերբակալվել է ադրբեջանական համայնքի ղեկավարի որդին

Եկատերինբուրգի Լենինսկի շրջանային դատարանը կալանավորել է ադրբեջանական համայնքի ղեկավար Մուտվալա Շիխլինսկու որդուն՝ պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության գործով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Կիրառել խափանման միջոց՝ երկամսյա կալանքի տեսքով», - ասել է...