Առաջին հերթին հենց Կամո Վարդանյանը պետք է խոսի և փաստերով լռեցնի պառակտիչ խոսույթը․ բաց նամակ

Ապր 18, 2025

Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում զոհված զինծառայողների հարազատների բաց նամակը․

«Բաց նամակ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին՝ 2023 թվականի սեպտեմբերին զոհված զինծառայողների հարազատներից

Ավելի քան 9-ամսյա շրջափակումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, մեր հարազատները, չխնայելով սեփական կյանքը, դիմակայել են ադրբեջանական ագրեսիային և փրկել Արցախի 120 հազար բնակչությանը՝ ցեղասպանական ոչնչացումից։

Պաշտպանության բանակի մարտիկների և աշխարհազորայինների անձնազոհության բազմաթիվ դրվագների մասին տարբեր առիթներով խոսվել է, սակայն դրան զուգահեռ մենք ականատես ենք լինում ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից տարածվող կեղծ և մանիպուլյատիվ հայտարարությունների այն մասին, թե իբր արցախցիները չեն կռվել։ Վերջին նման օրինակը ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անբարոյական հայտարարությունն է։

Այն ժամանակ, երբ ՀՀ իշխանության ներկայացուցիչները նման պառակտիչ և թիրախավորված ապատեղեկատվություն են տարածում, Պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը, որը այդ օրերին ի պաշտոնե ղեկավարել է Արցախի պաշտպանությունը, շարունակում է լռություն պահպանել՝ պաշտոն զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարությունում։

Մենք՝ 2023 թվականի ագրեսիայի զոհերի հարազատներս, պահանջում ենք Կամո Վարդանյանից անհապաղ հանդես գալ մարտական գործողությունների վերաբերյալ հստակ հայտարարությամբ, որովհետև գտնում ենք, որ առաջին հերթին հենց ինքը պետք է խոսի և փաստերով լռեցնի պառակտիչ և մանիպուլյատիվ այդ խոսույթը։

Բաց նամակին չարձագանքելը կհամարենք խիստ դատապարտելի հանցակցություն այդ պառակտիչ երևույթին և անարգանք իր ղեկավարած բանակի զոհված զինծառայողների և նրանց հարազատների նկատմամբ»։

Նմանատիպ նյութեր

Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում․ «Հրապարակ»

Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը երեկ քննության առավ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, որը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։ Նիստին դատավոր Հովսեփյանը մեկ միտք էր...

Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրգործով նախաքննության ավարտ կհայտարարվի․ «Ժողովուրդ»

Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրգործով նախաքննության ավարտ կհայտարարվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Էրիկ...

ԿԳՄՍ նախարարի հերթական ձախողումը․ «Հրապարակ»

ԿԳՄՍ նախարարի հերթական ձախողումը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 10-ին ավարտվեց բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Ագրարային համալսարանում արձանագրվեց խայտառակ պատկեր: Արդեն 2 տարի է՝ ԿԳՄՍ նախարարը կրկնում է, թե ունի Ագրարայինի «փրկության» ծրագիր՝...

Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն․ «Ժողովուրդ»

Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայրենի օրենսդիրներին էր ներկայացնում կոմիտեի 2024 թվականի տարեկան զեկույցը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նախ շատ պասիվ էին, դահլիճը...

Փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչև 26 թիվ․ «Հրապարակ»

Փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչև 26 թիվ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր կինը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ «արշավանքն» իրականացրին դեպի Սյունիք՝ «Կրթվելը նորաձեւ է» ծրագրի շրջանակներում, որը, այլեւս կասկած չկա, նախընտրական քարոզարշավի մաս է կազմում: Սկզբում կինը...