Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին․ «Ժողովուրդ»

Ապր 29, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գնալով աճում են ապօրինի ապրանքաշրջանառության, հատկապես օղու, ծխախոտի եւ հիգիենայի պարագաների՝ զարտուղի ճանապարհներով տեղափոխման դեպքերը։ Դրանք հիմնականում անցնում են սահմանամերձ համայնքներով՝ հաճախ առանց հարկման կամ մաքսային պատշաճ վերահսկողության՝ որպես անձնական գույք, ինչի հետեւանքով էական հարված է հասցվում բարեխիղճ ներմուծողներին եւ արտադրողներին։

«Ժողովուրդ» օրաթերթը գործարարներից ահազանգ ստացավ, որ տարածված է այն մեխանիզմը, երբ փոքր խմբաքանակներով ապրանքները մեկ անձի շնորհիվ մի քանի անգամ «գնալ-գալու» միջոցով ներմուծվում են երկիր։ Սահմանամերձ շրջաններում այս երեւույթը հաճախ անվանում են «պերեկիտկա»՝ կամրջելով օրենքի շրջանցման եւ փոքր քանակով բազմակի ներմուծման պրակտիկան։

Այսպիսի ներմուծումները հիմնականում կատարվում են անձնական օգտագործման անվան տակ, սակայն իրականում վերածվում են կոմերցիոն շրջանառության՝ խեղաթյուրելով մրցակցային դաշտը։

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պարբերաբար հաղորդագրություններ է տարածում մաքսանենգության բացահայտումների մասին, սակայն փորձագետները նշում են, որ սա միայն սառցալեռան գագաթն է, եւ իրական ծավալները շատ ավելի մեծ են։

Հայաստանում գործող օրինապահ բիզնեսները, որոնք ապրանքները ներմուծում են օրինական ճանապարհով եւ վճարում հարկերը, հայտնվում են ոչ բարեխիղճ մրցակցության պայմաններում. երբ մաքսանենգ ապրանքը վաճառվում է ավելի էժան գնով, օրինական ներկրողը կորցնում է շուկայի իր բաժինը՝ չկարողանալով մրցել հարկ չվճարած ապրանքի գնի հետ։

Մի շարք երկրներում կիրառվում են մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս մեկ անձի կողմից որոշ ապրանքների սահմանափակ ներմուծում, օրինակ՝ ամիսը մեկ անգամ սահմանված քանակով։ Հայաստանում նման մեխանիզմի ներդրումը կարող է արդյունավետ գործիք դառնալ այս խնդրի կարգավորման հարցում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական...

ՊՆ-ում նշանակումներ են եղել

ՊՆ-ում նշանակումներ են եղել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ...

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին մի քանի անգամ լսեցի կամ ընթերցեցի մի քանի անձանց խոսք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի հնգամյա ժամկետ եւ այս տարի այն լրանում է: Հարգելիներ, ըստ երեւույթին ուշադիր չեք կարդացել...

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Կայացել է Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտնել է պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական...