«Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» հետ, որը կարելի է անվանել «ни рыба ни мясо». Կոչուբաև

Ապր 22, 2025

Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը՝ կապված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» հետ, որը կարելի է անվանել «ни рыба ни мясо»: Այս մասին գրել է իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Ահա մի քանի մասնագիտական դիտարկումներ.

  1. ՀՀ Սահմանադրական դատարանը, քննելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականությունը, արձանագրեց, որ օրենքը ընդհանուր առմամբ համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն դրա կիրարկումը ենթակա է խիստ սահմանադրական հսկողության՝ անձնական տվյալների պաշտպանության, սեփականության իրավունքի և իրավական որոշակիության սկզբունքների շրջանակում:

1.1 Դիրքորոշման արժեքը ձգտում է զրոյի։

  1. ՍԴ որոշման բովանդակությամբ հաստատվեց, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը հնարավոր է համարել սահմանադրական, եթե այն կիրառվում է որպես բացառիկ միջոց՝ հանրային շահի և իրավունքի գերակայության սկզբունքներին համապատասխան:

2.1Իրավական նախադրյալ է ստեղծվում ցանկացած քաղաքական հետապնդում դիտարկել «հանրային շահ» և շարունակել հետապնդումը։

  1. Դատարանը ընդգծեց, որ օրենքի կիրառության համար անհրաժեշտ է ապահովել հանցագործության և բռնագանձվող գույքի միջև պատճառահետևանքային կապի առկայություն կամ առնվազն հիմնավոր կասկած այդ կապի վերաբերյալ, հակառակ դեպքում չի ապահովվի սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության սահմանադրական համաչափությունը:

3.1 «Պատճառական կապի հիմնավոր կասկածը» իրավական նախադրյալ է քաղաքական հետապնդման համար «հիմնավոր կասկած» եզրույթի առաձգականության պատճառով։

  1. ՍԴ-ն օրենքը չճանաչեց հակասահմանադրական՝ նշելով, որ Դիմողի կողմից ներկայացված փաստարկները բավարար չէին, քանի որ դրանք չեն վերաբերում օրենքի կոնկրետ դրույթների սահմանադրականության հիմնավորված ստուգման պահանջին, այլ ներկայացված էին ընդհանուր ձևակերպումներով:

4.1 Մեծ հաշվով չպատճառաբանված հետևություն։

  1. Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ սեփականության իրավունքի սահմանափակումը կարող է համարվել լեգիտիմ, երբ այն բխում է հանրային շահից, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի և հանցավոր գույքի շրջանառության կանխարգելման անհրաժեշտությունից, բայց օրենքի կիրառման շրջանակը պետք է սահմանափակվի հստակ չափանիշներով:

5.1 Հարցի լուծումը «նետվեց» ԱԺ տիրույթ և այլևս վերջինիս հայեցողության տակ է։ Հատկանշական է, որ ՍԴ որոշումների չկատարումը Հայաստանում հանդիսանում է տարածված խնդիր և հիմքեր չկան եզրահանգելու, որ այս դեպքում ՍԴ որոշման պահանջը իրագործվելու է։

  1. Որոշմամբ արձանագրվեց, որ օրենքով սահմանված գույքի ուսումնասիրության ժամկետների բացակայությունը, ինչպես նաև օպերատիվ հետախուզական տվյալների հիմքով վարույթ սկսելու հնարավորությունը կարող են առաջացնել անհամաչափ միջամտության վտանգ՝ անհրաժեշտ է իրավակիրառ պրակտիկայում ապահովել համաչափության սկզբունքի պահպանումը:

6.1 Տ՛ես 5.1-ի պատճառաբանությունը։

  1. ՍԴ-ն ընդունեց, որ օրենքով նախատեսված «ապօրինի ծագում ունեցող գույք» հասկացությունը չի պահանջում հանցագործության հաստատում, բայց այդ դեպքում ծագման ապօրինության հիմնավորումը պետք է բխի ողջամիտ և հիմնավորված դատողությունից՝ համապատասխանելով ՄԻԵԴ չափանիշներին:

7.1 Հետևության առաձգականությունը ստեղծում է տարաբնույթ ընկալում և երկփեղկվածության հիմքեր է ստեղծելու։

  1. Որոշման մեջ ՍԴ շեշտեց, որ օրենսդիրի կողմից օգտագործված անորոշ իրավական հասկացությունները, այդ թվում՝ «ապօրինի ծագում», իրավակիրառի կողմից պետք է մեկնաբանվեն այդ հասկացություններին համապատասխան իրավաչափ նպատակների շրջանակում՝ խուսափելով կամայական միջամտությունից:

8.1 Տե՛ս 7.1-ի հիմնավորումները։

  1. Սահմանադրական դատարանը գտավ, որ օրենքի կիրառման ընթացքում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել՝ արդյոք պետական մարմինները կարողանում են պահպանել սեփականության իրավունքի սահմանափակման համար հարկադիր անհամաչափության արգելքը, ինչը ենթադրում է զսպվածություն և դատական վերահսկողություն:

9.1 Տե՛ս 7.1-ի հիմնավորումները։

  1. ՍԴ-ն Դիմողի պնդումները բավարար չհամարեց՝ ընդգծելով, որ առանց կոնկրետ նորմերի հակասահմանադրականության մանրամասն վերլուծության, դատարանը չի կարող ընդունել դիմումը ամբողջ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հիմքով։ Այսպիսով, դատաքննության ենթակա դարձան միայն կոնկրետ հիմնավորված հարցադրումները:

10.1 Իրավական համարձակության բացակայություն։

Վերլուծության եզրափակում

Որոշումը իրավական առումով ընդգծում է, որ ՍԴ-ն հրաժարվել է օրենքը ճանաչել հակասահմանադրական՝ հիմնականում հիմնավորված դիմումի բացակայության պատճառով, և ոչ թե նրա համար, որ օրենքի բոլոր դրույթները բացարձակապես համապատասխանում են Սահմանադրությանը։ Այսպիսով, դա հաստատում է օրենքի սահմանադրականությունը միայն քննության ենթարկված շրջանակում՝ թողնելով հարցեր բաց՝ իրավակիրառ պրակտիկայի համար»,- նշեց նա:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ․ «Փաստ»

Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ և ավելի ամրացած գիտակցությամբ, որ երկու լարի վրա խաղալու իր ցանկությունը տապալված է: Նրա ներքին լարվածությունն ավելի է աճել, երբ արդեն...

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել, հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։ «Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի...

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ  Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված վերջին ջանքերը։  Ռիա նովոստիին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը: «Մայիսի 12-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի...

Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. «Փաստ»

Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մայիսի վերջին Մոսկվա են ժամանելու գլոբալ Հարավի և Արևելիք պետությունների ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն իրենց երկրներում անվտանգության հարցերը համակարգողների միջազգային հանդիպմանը: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության...