Ապագայի բոլոր պլանները կապված ՀՀ-ի հետ կարող են կենսունակ լինել միայն ողնաշար ունեցող իշխանությունների պարագայում: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը։
«Ի հեճուկս գործող իշխանությունների, մենք բոլորդ և հանրության գերակշիռ մասը կարծում է, որ շարունակելու է այս ամենին վերաբերվել շատ նուրբ, շատ զգայուն կերպով։ Այս իշխանությունները անցողիկ են, ժամանակավոր են։ Նրանք ժամանակին լրիվ ուրիշ բաներ են ասել, հիմա ուրիշ բաներ են անում։ Այս իշխանությունները ծնկի են բերել մեր երկիրը թշնամու առաջ և յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է ամեն անգամ եռաբլուր գալիս ինքն իրեն հաշիվ տա, թե ինչ իրականության մեջ ենք ապրում։ Յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ մեր նահատակների կյանքը և սխրանքը արժևորելու համար մենք պետք է օր առաջ ձերբազատվենք ստորաքարշ և պարտության խորհրդանիշ իշխանություններից»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: