Անպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ Ռոման Երիցյան

17/03/2025 13:21

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Անպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում

Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։

ՆԳՆ ոստիկանության Կիրովականի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»:

Այսպես, վերջինիս քաշելով տեղափոխել են այլ աշխատասենյակ, որտեղ էլ թվով 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը, ինչպես նաև հասցրել տարբեր բնույթի հայհոյանքներ։ Այնուամենայնիվ, յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել։

Նկատելով, որ Տիգրանի հետ տեղի ունեցածի մասին ավազակության գործով տուժողի և այլ անձանց կողմից որոշակի նյութեր են հրապարակվում սոցիալական ցանցերում, Տիգրանին զանգել և սպառնացել են այդ ամենը դադարեցնել:

Հետաքրքիրն այն է, որ ոստիկանությունում Տիգրանից բացատրություն չեն վերցրել, իրեն այնտեղ պահելու վերաբերյալ արձանագրություն չեն կազմել և որևէ այլ օրինական աշխատանք չեն կատարել։

ՀՀ քննչական կոմիտեի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն, ի գործ։ Նախաձեռնեք քրեական վարույթ, առանց ակտիվ օպերատիվ միջոցառումների կատարեք մի քանի ձևական վարութային ու քննչական գործողություններ, առանց որևէ մեկին ձերբակալելու, մեղադրանք առաջադրելու ու խափանման միջոց ընտրելու 1-2 ամիս հետո կայացրեք վարույթը կարճելու մասին որոշում՝ արարքն ապացուցված չլինելու հիմքով։

Այնուամենայնիվ, հաշվի կառնեք, որ Տիգրանի հայրն ու հարազատ եղբայրը Արցախում զոհվել են, իսկ մայրը՝ մահացել։ Չնայած Տիգրանն ընտանիքի միակ արու զավակն է, սակայն վերջինս մասնակցել է և’ քառօրյա, և’ քառասունչորսօրյա, և’ արցախյան վերջին պատերազմներին»։

Շվեդիայի և Դանիայի հայերը ցույց են կազմակերպել՝ կոչ անելով Դանիայի կառավարությանը ապահովել հայ գերիների ազատ արձակումն ու վերադարձը հայրենիք

Շվեդիայի եւ Դանիայի հայերը ցույցի ժամանակ կոչ արեցին Դանիայի քաղաքական ղեկավարությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների համակարգված խախտումները կանխելու ուղղությամբ: Ցույցին ներկա էր նաեւ դանիական խորհրդարանի պատգամավոր Շյուրուր...

Հերթական ապատեղեկատվությունը թշնամական կողմից

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 17։25-21։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։...

Հայաստանը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգում  հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը։ Սա սահմանային հարցերի խաղաղ լուծման լավագույն...

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Արժանապատիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը, սույն թվականի մարտի 15-ից ազատվելով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում...

«Կանխատեսելի» խաղաղություն՝ անկանխատեսելի աշխարհում. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը. «Հայաստանի հասարակությանը «խաղաղության» նախապատրաստելու համար տևական ժամանակ իրականացվում է գաղափարական պաշարում: «Իրական Հայաստանի» հայեցակարգի հիմքում դրված է «մենք չենք...

Չաղ Ռուստամը կրկին կկալանավորվի

Չաղ Ռուստամ մականունով քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը կրկին կկալանավորվի: 168.am-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ,  բեկանել է Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր «հանրահայտ»...

Երևանում դպրոցներից մեկի հարևանությամբ գտնվող զրուցարանում սպանություն է եղել․ կա վիրավոր

Մարտի 17-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել...

Փաշինյանը երկիրը վաճառեց, ի՞նչի համար ես իրեն վստահեմ․ ակցիայի մասնակից

Փաշինյանը երկիրը վաճառեց, ի՞նչի համար ես իրեն վստահեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Ակցիայի մասնակիցները նշեց, որ ինքը 18 թվին չի ընտրել Փաշինյանին, հետո էլ չի ընտրել, հիմա էլ չի...

Այս 7 տարիներին համոզվել ենք, որ Կառավարության ղեկավարը ստախոս է․ ակցիայի մասնակից

Այս 7 տարիներին համոզվել ենք, որ Կառավարության ղեկավարը ստախոս է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Նրա խոսքով՝ պետք է ընդվզել և կոնսոլիդացնել մարդկանց, որպեսզի պարզ...