Աննա Վարդապետյանի եղբայրն ազատվել է աշխատանքից․ «Հրապարակ»

Մյս 29, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Տիգրան Վարդապետյանը, որը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրն է, աշխատանքից ազատվել է։

Նորք-Մարաշի վարչական ղեկավար Միքայել Օհանյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նա սեփական դիմումի համաձայն է ազատվել՝ 15-20 օր առաջ, տեղափոխվել է մասնավոր ոլորտ։ Տիգրան Վարդապետյանի փոխարեն նշանակվել է Արթուր Մաղաքյանը, որի մասին թաղապետն ասաց՝ մոտ օրերս կայքում կենսագրությունը կհրապարակվի։

Նշենք, որ Տիգրան Վարդապետյանը 2021-2022թթ․ աշխատել է «Մենեջմենթ սիսթեմզ ինթերնեշնլ»-ում (ԱՄՆ ՄԶԳ)` որպես փորձագետ (Սյունիքի մարզ): 2022-ին նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ, երբ քույրը Փաշինյանի օգնականն էր։ Իսկ երբ Աննա Վարդապետյանը նշանակվեց գլխավոր դատախազ, եղբայրն էլ սինքրոն առաջխաղացում ունեցավ՝ նշանակվելով թաղապետի տեղակալ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ո՞րն էր չորսուկես ժամանոց ասուլիսի հիմնական իմաստը․ «Կարճ ասած»

Փաշինյանի ասուլիսի մեկնարկից երեքեուկես ժամ անց տեղին հարց հնչեցվեց՝ էս ասուլիսը ո՞ւմ համար էր, ինչի՞ համար էր, իմաստը ո՞րն էր։ Շատ տեղին հարց էր․ որովհետև դրանից հետո ևս մեկ ժամ շարունակվեց ասուլիսը, ու...

Արցախցիները պայքարելու են ներկայացուցչության շենքի համար. Ռոման Երիցյան

Արցախի Հանրապետության վերջին շունչը չի մարվելու․ արցախցիները պայքարելու են ներկայացուցչության շենքի համար Արցախի ներկայացուցիչներն իրավական ճանապարհով, նաև ոչ իրավական գործիքներով պայքարելու են Արցախի Հանրապետության...

Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Արսեն Ջուլֆալակյան

Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է․ «Ո՞րն է կարմիր գիծը Քպ կոչվող խմբակում ծանրակշիռ մեծամասնությունը կյանքում եղել է ոչինչ, ծնվել է (քաղաքականապես) 2018թ մայիսին և վերանալու է հենց իշխանազրկման օրը: Դրանից պետությունը և հայ ազգը միայն շահելու են: Սակայն...

Նման միջանցքը, եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք․ Օսկանյան

Նման միջանցքը, եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք․ Օսկանյան

«Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ փոստային ծառայությունների արտապատվիրակման հետ։ Այս համեմատությունը անհեթեթ...

Սա ո՞ր ժողովրդավարության մոդելի հետ կապ ունի․ հարց՝ Սամվել Կարապետյանի «գործի» մասին

Ձերբակալված գործարար և բարերար Սամվել Կարապետյանը միաժամանակ երեք երկրի քաղաքացիություն ունի։ Այս մասին հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Կարապետյանի՝ Հայաստանում քաղաքական գործունեություն...