Աննա Վարդապետյանը դատախազի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ

Ապր 21, 2025

Գլխավոր դատախազությունից հաղորդագրություն են տարածել․

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտի 5-ի որոշման հիման վրա՝ Գլխավոր դատախազության վարչություններից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի՝ դատախազի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները և չի պահպանել դատախազի վարքագծի կանոնները:

Մասնավորապես՝ առանց հարգելի պատճառի բացակայել է դատական նիստից:

Կարգապահական վարույթի արդյունքները 2025 թվականի ապրիլի 17-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի ապրիլի 18-ի հրամանով՝ դատախազի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ»:

Նմանատիպ նյութեր

ԲԴԽ և ՀԾԿՀ անդամներ կընտրեն․ հաստատվել է ԱԺ հերթական նիստերի օրակարգը

ԲԴԽ և ՀԾԿՀ անդամներ կընտրեն․ հաստատվել է ԱԺ հերթական նիստերի օրակարգը

Ազգային ժողովի խորհրդի նիստը կայացել է մայիսի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:...

Էրդողանը Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա

Էրդողանը Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս հրավիրել է այցելել Թուրքիա։ Այս մասին նշվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի՝ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքներով հայտարարության մեջ։...

10 հոգով, մեկին ծեծող «հայ տղամարդիկ»․ «Կարճ ասած»

«Կարճ ասած» հաղորդումը մեկշաբաթյա դադար էր վերցրել․ այս ընթացքում, ցավոք, չենք կարող ասել, որ որևէ կարևոր խնդիր մեր երկրում լուծում է ստացել, բայց ցավոք, ՔՊ-ն ու իր կոալիցիոն Արամ Զավենիչի...

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել

Սահմանապահ զորքերի զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։...

Իմպիչմենտի տապալման դեպքում այն կնպաստի գործող վարչապետի դիրքերի ամրապնդմանը․ Ռուբեն Հակոբյան

Իմպիչմենտի տապալման դեպքում այն կնպաստի գործող վարչապետի դիրքերի ամրապնդմանը․ Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Յո՞ երթաս, ԻՄՊԻՉՄԵՆԹ Այս օրերին ընդդիմադիր դաշտում տեղի է ունենում բացահայտ նախընտրական ընտրարշավ, ինչի հանգրվանային կուլմինացիան այս պահին Նիկոլին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունն է։ Չկասկածելով Էդգար...