Աննա Հակոբյանի նատմամբ հակակրանքը չափելի չէ ոչ մի ՔՊ-ականի հետ զգացումի հետ․ Վարդուհի Սարգսյան

Ապր 28, 2025

Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այն հակակրանքը, որն այս ազգի մեծամասնությունը տածում է Աննա Հակոբյանի նկատմամբ չափելի չէ ոչ մի ՔՊ-ականի հանդեպ ունեցած բացասական զգացումի հետ և դա գիտեն բոլորը: Պատճառն այն է, որ այդ կինը իր վարքագծով է վաստակել այդ վերաբերմունքը և ոչ թե Փաշինյանի վարած քաղաքականության։
Ֆեյքերի ՊՈԱԿ-ը և նիկոլական էշելոնի ստորին ստորները երեկվանից համացանցով վիրավորական խոսքեր են գրում զոհված զինծառայողների ծնողների մասին, ովքեր քննադատություն են հնչեցրել Աննա Հակոբյանի հասցեին։ Մարդկային դիմագիծը վաղուց կորցրած այդ արարծներին հարկ չեմ համարում անդրադառնալ քանզի ոչնչություններին անդրադառնալը զուր ժամանակի կորուստ է, բայց չեմ կարող չանդրադառնալ քայլող խայտառակություն առաջին տիկնոջը: 7 տարի շարունակ ունենալով պետության առաջին տիկնոջ կարգավիճակ նա այդպես էլ չգիտակցեց, որ սահմաններ կան որոնք թույլատրելի են բոլորի համար, բայց ոչ առաջին տիկնոջ։
Նա չգիտակցեց կամ չուզեց գիտակցել, որ ամեն օր սեփական զավակների սառը շիրմաքարերը կամ հողաթմբերը գրկած և կարոտից խենթացած ծնողների հետ պետք չէ վիճաբանության բռնվել, որքան էլ նրանց խոսքերը խոցեն քեզ՝ չէ որ նրանք իրենց որդիների կուրստի մեղավորը ձեզ են համարում՝ իսկ միթե՞ դա չէ ճշմարտությունը:
Պատերազմից անցել է 5 տարի բայց մայրերի ողբին և հայրերի տառապանքին դուք ամեն օր կարող եք ականատես լինել Եռաբլուր կոչվող այդ սրբավայրում…

Նմանատիպ նյութեր

Հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին. Արա Պողոսյան

Հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իրադարձություններն արդեն խոսույթի մակարդակում այլ հետաքրքիր զարգացում են ստանում։ Հնդկա–պակիստանյան հակամարտության վերջին ակտիվ փուլի ընթացքում Պակիստանն անընդհատ հայտարարում էր, թե Հնդկաստանը որևէ նշանակալի օբյեկտ չի կարողացել խոցել,...

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությանը ցուցմունք են տվել «տուժողները»

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությանը ցուցմունք են տվել «տուժողները»

Նախօրեին Բաքվում շարունակել է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, «ցուցմունք են տվել տուժողները», իբր «Հայաստանի զինված ուժերի կողմից Քարվաճառի Բաշլիբել (Ապահեն) գյուղի բնակչության ոչնչացման...

Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ․ «Փաստ»

Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ և ավելի ամրացած գիտակցությամբ, որ երկու լարի վրա խաղալու իր ցանկությունը տապալված է: Նրա ներքին լարվածությունն ավելի է աճել, երբ արդեն...

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել, հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։ «Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի...