Հոռոմ գյուղի բնակիչ է Գառնիկ Փարվանյանը, 66 տարեկան, անասնապահությամբ է զբաղվում։
Համոզված է, որ առողջ լինելու հիմնական գրավականն աշխատանքն է։
Նա երանությամբ է հիշում Խորհրդային տարիները, երբ երիտասարդ էր, ուժը՝ տեղը, կարողանում էր լավ վաստակել։
Ասում է՝ այն ժամանակ փողն էլ արժեք ուներ։ Հիմա շատ բան է փոխվել․ երիտասարդները ծուլացել են, չեն ուզում աշխատել, իսկ առանց աշխատանք հնարավոր չէ ապրել։
Գառնիկ Փարվանյանի հետ զրուցել է Marz News-ի թղթակիցը։
Մանրամասն՝ տեսանյութում։