Ուզում եմ հետաքրքրվել «մարտի 1»-ի գործի մասին, քանի որ այդ գործով ձեզնից առաջ պաշտոնավարած Սասուն Խաչատրյանից տարբեր խոստումներ, ընդհուպ հավաստաիցումներ ենք լսել, որ «մարտի 1»-ը բացահայտված է, լսելու եք սենսացիոն բացահայտման մասին, բայց այդ բացահայտման մասին այդպես էլ ոչնինչ չենք լսել: Այս մասին հակակոռուպցիան կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարց ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Անհայտ է մնում «մարտի 1»-ի 10 զոհերի հանգամանքները, ինչպե՞ս են տեղի ունեցել սպանությունները։ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում էր, որ իր առաջնահերթությունն է «մարտի 1»-ի բացահայտումը որպես քաղաքական լիդեր։ Բայց այդ առաջնահերթության հանրահռչակումից անցել է մոտ 8 տարի, ոչինչ հայտնի չէ, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «իմ կարծիքով ամբողջությամբ բացահայտված է»։ Մեզ պետք չէ որևէ մեկի կարծիքով բացահայտումը, մեզ պետք է «մարտի 1»-ի իրական բացահատում։ Այսինքն իշխանության էինք բերել Փաշինյանին, որ «մարտի 1»-ի զոհերին հիշատակին հուշարձան կառուցե՞ր, մենք կոնկրետ ակնկալիքներ ունեինք»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: