«Անհանգիստ վիճակ է, մարդիկ լավ բան չեն սպասում»․ Տավուշում բացասական տրամադրություններ են

Մյս 2, 2025

Տավուշի մարզի բնակիչներն անորոշության մեջ են ու անհանգիստ, քանի որ չգիտեն, թե ինչ է սպասվում այսպես կոչված սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է Ոսկեպարի բնակիչ, պատմաբան Նվեր Բեգլարյանը։

Դեռեւս այս տարվա հունվարին պաշտոնական հաղորդագրություն էր եղել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից եւ այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մինչ օրս, սակայն, այս գործընթացի մասին որեւէ տեղեկություն չկա։

Նվեր Բեգլարյանի խոսքով՝ եթե այդ հատվածում այսպես կոչված «սահմանազատման» աշխատանքներ իրականացվեն, անվտանգային լուրջ խնդիրներ են առաջանալու։ «Կողբի, Բերդավանի տարածքներից են սկսելու ըստ իրենց հայտարարության՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միացման գոտուց են սկսելու եւ հասնեն մեզ։ Բայց կանգ առավ գործընթացը, հազար բան են ասում, ոչ ոք չգիտի, թե պատճառն ինչ է, բայց ժողովրդի սպասումը դրական չէ։ Բոլորը սպասում են, որ դա եւս իր վատ հետեւանքները կբերի։ Անհանգիստ վիճակ է, անցածը հաշվի առնելով՝ մարդիկ լավ բան չեն սպասում, որովհետեւ տվողը մենք ենք լինում անընդհատ, դրանից էլ անհանգստություն է սկսվում»,- ասաց նա։ Նվեր Բեգլարյանի խոսքով՝ Կիրանցի հատվածում տեղի ունեցած գործընթացից հայկական կողմը ոչինչ չի շահել։

«Ոսկեպարը պայքարեց, շատ չտուժեց, բայց Կիրանցը տուժեց։ Թուրքի համար ինչ տարբերություն, թե որտեղից կսկսի։ Հիմա գնալու է մինչեւ Ազատամուտի, Ոսկեպարի մոտ, այ դա է մարդկանց ավելի շատ անհանգստացնում, որ նորից այդ «անկլավների» հարցը կբարձրացնեն։ Կրկնում եմ՝ անհանգստացնողն այն է, որ այս գործընթացներից Հայաստանը ոչինչ չի շահում, եւ մարդիկ սպասում են, որ ավելի վատ է լինելու»,- հավելել է նա։

Նմանատիպ նյութեր

Այսօրվա բացթողումների պատճառները պետք է փնտրել հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում. Աշոտ Ղուլյան

Այսօրվա բացթողումների պատճառները պետք է փնտրել հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում. Աշոտ Ղուլյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հոդվածը. «Մեր առօրյա խնդիրները ժամանակ ու ցանկություն չեն թողնում նախկինում ունեցած մեր հաջողությունների և ձախողումների մասին լուրջ մտորումների ու վերլուծությունների համար, մինչդեռ...

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ «Դիմել եմ ՀՀ գլխավոր դատավազին ևՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։ Հանրության աջքի առաջ է եղել, թե...

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի գործով քրվարույթից

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի գործով քրվարույթից

Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում Լ.Ա.-ի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ): Լ.Ա.-ն 2023 թվականի...

Կյանքից հեռացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Խոսե Մուխիկան

Կյանքից հեռացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Խոսե Մուխիկան

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Ուրուգվայի նախկին առաջնորդ Խոսե Մուխիկան: Նրան անվանել են «աշխարհի ամենաաղքատ նախագահը» համեստ ապրելակերպի պատճառով. երբ Մուխիկան ղեկավարում էր երկիրը, նա իր գրեթե ամբողջ աշխատավարձը տալիս էր բարեգործության։ 2024-ին Մուխիկայի...