Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում․ «Հրապարակ»

Մյս 13, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը երեկ քննության առավ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, որը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։ Նիստին դատավոր Հովսեփյանը մեկ միտք էր շեշտում, որ ինքը հերոսի մայր է, անգամ հարց տվեց նախարարության ներկայացուցչին՝ երբ է եղել Եռաբլուրում։

Մինչդեռ մեկ անգամ արդեն Նաիրա Հովսեփյանին ներել են` որդու հանգամանքը հաշվի առնելով: Սակայն նա այնքան խախտումներ է թույլ տվել, որ անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում: Քննության ընդմիջումներին Հովսեփյանը լաց էր լինում` կարգապահականի միջնորդության այն հատվածը կարդալիս, որտեղ նշված էր, որ ինքը վարկաբեկել է դատական իշխանությունը:

Ասում էր` ես 29,5 տարվա դատավոր եմ, հերոսի մայր, խոնարհման փոխարեն «դատում եք» ինձ։ ԲԴԽ անդամները լուռ լսում էին, երբեմն-երբեմն նախագահ Արթուր Աթաբեկյանն էր ընդհատում` նրբորեն նախազգուշացնելով։ Որոշումը կհրապարակվի հունիսի 2-ին։

Նշենք, որ կարգապահական վարույթի հիմքը փաստաբան Գոռ Մարգարյանի դիմումն է, ըստ որի` դատավորը դատական որոշումը մեկուկես տարի անց է տրամադրել կողմերին։ Պարզվեց` փաստաբանը հրաժարվել է դիմումից, սակայն նախարարությունը չի կարճել վարույթը։ Նաիրա Հովսեփյանը պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մայրն է:

Նա նախորդ տարվա մայիսին թողել է ԲԴԽ անդամի պաշտոնը, 3 ամիս անց ընտրվել դատավորների էթիկայի հանձնաժողովի անդամ։ Նրա հետ կապված լուրջ դժգոհություններ կային: Բազմաթիվ դատավորների, նմանատիպ խախտումների համար, ԲԴԽ-ն զրկել է դատավորի պաշտոնից, օրինակ՝ դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցրել են՝ գործը ողջամիտ ժամկետում չքննելու պատճառաբանությամբ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել. Սամվել Կարապետյան

Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել. Սամվել Կարապետյան

«Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել։ Իսկ մարդիկ, հասարակ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին»,- RT-ին ասել է գործարար Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով  ՀՀ ՆԳՆ-ի կողմից իրեն ձերբակալելու փորձը: Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի...

Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվերի դասագրքային օրինակ է․ իրավապաշտպաններ

Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվերի դասագրքային օրինակ է․ իրավապաշտպաններ

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվերի դասագրքային օրինակ է։ Առիթը հակասահմանադրական, հակաբարոյական ու ապազգային հարձակումից Հայ Եկեղեցու...

Ո՞ւմ փողերով է էդ տունը կառուցվել, որտեղ դու ապրում ես, գիտե՞ս․ Կարեն Կարապետյանը՝ Փաշինյանին

«Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»,- ֆեյսբուքյան էջում Սամվել Կարապետյանին ուղղված գրառում է արել Նիկոլ Փաշինյանը։ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն...

Ռուսաստանն ուշադիր հետևում է Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

Ռուսաստանն ուշադիր հետևում է Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Սամվել Կարապետյանի շուրջ քննչական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ «Էֆենդի Փաշինյանը, որը ձևանում է, թե համայն հայության պաշտպանն է, փորձում է ձերբակալել համայն հայության իրական պաշտպան Սամվել Կարապետյանին հենց հիմա...

Գան բոլորիս տուն մտնեն նոր հասկանանք ինչա կատարվում. Կարեն Կարապետյան

«Եթե շատվորով էլ գան, մեր սիրտը լայն է ՝ կընդունենք բոլորին։  Տուն մտա ջուր խմեցի, դուրս եկա։ Ամեն ինչ նորմալ ա, մեր թոռները վազում են, էդքան բան։ Խուզարկություն չի իրականացվում տանը»,- այս մասին լրագրողների հետ...