Լրագրողներն ակցիա են իրականացնում Ազգային ժողովում՝ ի պաշտպանություն լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի: Նրանք պաստառներ են պարզել «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր», «ասա՛ ներողություն» և այլ գրություններով։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր Tribune.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին:
Մանրամասն՝ տեսանյութում։