Ազգային ժողովի նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրի ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում նախկին ՔՊ խմբակցության անդամ, այժմ անկախ պատգամավոր Աղազարյանն ասաց, որ նեկայացված մեղադրանքները չի ընդունում։
Նա իր դեմ սկսած գործընթացը «քաղաքական հետապնդում է» համարում։
Հարցին, թե սպասո՞ւմ է, որ արդար ձևով գործը կքննեն՝ Աղազարյանը պատասխանեց. «Ես կարամ պաշտպանվեմ, անարդարացի են ճնշումները, բայց ես կարող եմ պաշտպանվել»։
Հարցին՝ բացահայտումներ կանի՞, Հ. Աղազարյանը պատասխանեց. «Հիմա ես բաներ կասեմ, չգիտեմ՝ ինչ ձևով է բացահայտում, ինչ ձևով՝ ոչ, բայց ասելու եմ որոշակի բաներ, որովհետև այս ամեն ինչը հո օդից չընկա՞վ, ինչ-որ հիմք, պատճառ կա, չէ՞, որ ես հայտնվել եմ այս վիճակում»։
Ըստ նրա, առաջին պատճառը Նիկոլ Փաշինյանին մերժելն էր։
Մանրամասն՝ տեսանյութում։