Անարդարացի են ճնշումները, բայց ես կարող եմ պաշտպանվել․ Հովիկ Աղազարյան 

Մրտ 26, 2025

Ազգային ժողովի նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրի ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում նախկին ՔՊ խմբակցության անդամ, այժմ անկախ պատգամավոր Աղազարյանն ասաց, որ նեկայացված մեղադրանքները չի ընդունում։

Նա իր դեմ սկսած գործընթացը «քաղաքական հետապնդում է» համարում։

Հարցին, թե սպասո՞ւմ է, որ արդար ձևով գործը կքննեն՝ Աղազարյանը պատասխանեց. «Ես կարամ պաշտպանվեմ, անարդարացի են ճնշումները, բայց ես կարող եմ պաշտպանվել»։

Հարցին՝  բացահայտումներ կանի՞, Հ. Աղազարյանը պատասխանեց. «Հիմա ես բաներ կասեմ, չգիտեմ՝ ինչ ձևով է բացահայտում, ինչ ձևով՝ ոչ, բայց ասելու եմ որոշակի բաներ, որովհետև այս ամեն ինչը հո օդից չընկա՞վ, ինչ-որ հիմք, պատճառ կա, չէ՞, որ ես հայտնվել եմ այս վիճակում»։

Ըստ նրա, առաջին պատճառը Նիկոլ Փաշինյանին մերժելն էր։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ

Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Տաշքենդում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի և նրա վրացի գործընկեր Շալվա Պապուաշվիլիի հանդիպման...

Երիտասարդ աղջկան ՔԿ են կանչել Ավետիք Իշխանյանի գրառումը լայքելու համար

Երիտասարդ աղջկան ՔԿ են կանչել Ավետիք Իշխանյանի գրառումը լայքելու համար

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Հակոբյանը գրում է. «Այսօր այսպիսի ծանուցագիր ստացա։ Գաղափար չունեի` ինչ առիթով կարող են ինձ կանչել։ Զանգեցի, ասացին` Ավետիք Իշխանյանի գրառմանն եք հավանություն տվել։ Ենթադրեցի, որ «Մահ դավաճաններին» հայտնի արտահայտության մասին է խոսքը։ Բացեցի,...

Արցախում ծերունուն սպանած ադրբեջանցին հայտնել է որ ՀՀ իշխանությունները հետ են կանչել իր նկատմամաբ միջազգային հետախուզման հայցը. քաղաքագետ

Արցախում ծերունուն սպանած ադրբեջանցին հայտնել է որ ՀՀ իշխանությունները հետ են կանչել իր նկատմամաբ միջազգային հետախուզման հայցը. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Նիկոլի հերթական հակահայկական քայլը (լուսանկար) Կապիտուլյանտ ոչնչությունը հերթական անգամ ստորացրեց Հայաստանն ու հայությանը... Պարզվում է , իրեն ֆիթնես մարզիչ ներկայացնող այս տականք մարդասպան Քյամիլ Զեյնալլին, ով 44֊օրյա պատերազմի...

Սպասվում է կարճատև անձրև

Սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում ապրիլի 6-10-ն առանձին շրջաններում՝ օրվա ընթացքում, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Ապրիլի 6-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի...

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ Փեզեշքիան

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ Փեզեշքիան

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնալիքների ներքո։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ մեկնաբանելով Թեհրանի հաղորդումներից մեկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարձակման սպառնալիքները։ «Իրանը հավասար պայմաններով...