Անակնկալի եկած՝ խելագարի պես սկսեց գրառումներ անել․ Պատգամավորը՝ Փաշինյանի պահվածքի մասին

Հնս 17, 2025

«Այսօր խորհրդարանում եղած լրագրողները շատ ուշադիր պետք է լինեին։ Ամբողջ օրը Փաշինյանն անջատված նստած կառավարության հաշվետվություն էր լսում։ Մեկ էլ որ պայթեց, պատգամավորները, որ դահլիճում նստած էին, ասում են՝ անակնկալի եկած՝ խելագարի պես սկսեց շարել (նկատի ունի ֆեյսբուքյան գրառումները, խմբ․)»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը, այլ գործընկերների և քաղաքացիների հետ միասին, բարերար, գործարար Սամվել Կարապետյանի տան մոտ էր եկել՝ ի աջակցություն նրա։ Հիշեցնենք, Սամվել Կարապետյանը դատապարտել էր եկեղեցու դեմ իշխանության գրոհները, որից հետո Փաշինյանը հատուկջոկատայիններին ուղարկել էր գործարարի տուն՝ խուզարկության։

«Նայեք էստեղ հարյուրավոր ոստիկաններ են դիմակավորված։ Սպասում են շեֆի հրահանգին»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

«Նիկոլ Փաշինյանը մի պահ ստատուս գրեց, կանչեց իր խմբակցության ղեկավարին, հանձնարարեց սկսել, ու բոլորը ինչ-որ անհոդաբաշխ նախադասություններով սկսեցին Ազգային Ժողովի ամբիոնց խոսել»,- ասաց պատգամավորը։

Սամվել Կարապետյանի առանձնատան մոտից ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել․ Նարեկ Կարապետյան

ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկությունից հետո շենքից դուրս եկավ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, ում ներկաները ողջունեցին ծափերով։ Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշեց. «Առավոտ եկել էին մեր տուն խուզարկության, հետո...

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի

«Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Միրկիշիլին: Նրա խոսքով՝...

ԲԴԽ-ն դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարեց նկատողություն

ԲԴԽ-ն դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարեց նկատողություն

Այսօր՝ հուլիսի 8-ին, ԲԴԽ-ն հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանտվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։ Խորհուրդը որոշել է բավարարել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և...

Հայաստանի իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել, նույնիսկ բեմադրված մահափորձեր․ Արծվիկ Մինասյան

Հայաստանի իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել, նույնիսկ բեմադրված մահափորձեր․ Արծվիկ Մինասյան

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահական չէ։ Իշխանությունները լայնածավալ հարձակում են սկսել ընդդիմության վրա։ Այս մասին հուլիսի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական...

Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իրեն հեռացնելու «միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբից»․ Երվանդ Վարոսյան

Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իրեն հեռացնելու «միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբից»․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է․ «Տես է, Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իր իշխանության համար «իրական» վտանգ ներկայացնող, իրեն հեռացնելու միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբի։ Եկեք մտածենք, որ վախում ա...»։ Մեկ այլ գրառմամբ փաստաբանը հեգնել է․ « Այսօր ԱԺ-ում ծեծ չէր,...