ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է. Արաղչի

Ապր 8, 2025

ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է։ Այս մասին Ալժիրում լրագրողների հետ զրույցում  հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝  անդրադառնալով  Օմանում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև կայանալիք բանակցություններին։

Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է:

«Վստահության ամրապնդման միջոցների դիմաց անհիմն մեղադրանքների հիման վրա կիրառված անարդար պատժամիջոցները պետք է հանվեն»,- նշել է նա։

Արաղչին կարևորել է գործընթացի արդյունավետությունը և համաձայնության հասնելու կողմերի պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ երբ բանակցությունները հիմնված են ճնշման կամ սպառնալիքի վրա, դրանք դառնում են թելադրանք, ոչ թե երկխոսություն:

«Այդ պատճառով Իրանը նախընտրում է անուղղակի ձևաչափը, որը թույլ է տալիս իրական բանակցություն վարել»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն․ «Հրապարակ»

Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի այս քառօրյայի օրակարգում նախագծեր կան՝ Վարչական իրավախախտումների, Հարկային եւ հողային, Քաղաքացիական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի փոփոխությունների հետ կապված: Սակայն առավել ուշագրավ է այն, որ կառավարության կողմից...

Երեկվա Ալեն-Անդո գրկախառնությունները լրիվ Հուդայի համբույր էր․ «Իրավունք»

Երեկվա Ալեն-Անդո գրկախառնությունները լրիվ Հուդայի համբույր էր․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական, իրեն վոժդ հռչակած Անդրանիկ Քոչարյանի, ինչպես թիմակիցներն են ասում, բանը բուրդ է: Բանն այն է, որ վերջինս արդեն քանի օր է` փորձում է Նիկոլ Փաշինյանին, տարբեր թիմակիցների վերաբերյալ «դոսյեներ» տալու գնով, համոզել, որ իր էթիկայի հարցը...

ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների․ «Հրապարակ»

ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության հնգամյա ծրագրի նախորդ տարվա կատարողականի քննարկմանը Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների, եւ այդ նպատակով է առաջնորդը կրկին հագել հեղափոխական...

«Գրիգոր Լուսավորիչ»-ում առաջին ռաունդում հաղթած կոլեկտիվը սպասում է հաջորդ հարվածին․ «Հրապարակ»

«Գրիգոր Լուսավորիչ»-ում առաջին ռաունդում հաղթած կոլեկտիվը սպասում է հաջորդ հարվածին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում հարաբերական անդորր է հաստատվել` նախարարի ուրբաթօրյա այցից հետո: Առաջին ռաունդում հաղթած կոլեկտիվը շունչը պահած սպասում է հաջորդ հարվածին։ Գրել էինք, որ հեռացող տնօրեն Արման Հովակիմյանը, որը նախարար...

Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը․ Ալեն Սիմոնյան․ «Ժողովուրդ»

Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը․ Ալեն Սիմոնյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում սկանդալային հայտարարություն է արել: Նա փաստացի ասել է, որ իր հարսը` Անի Գևորգյանը, ստիպված է եղել ընդունել իր մեղքը, որպեսզի ստեղծված իրավիճակը հանդարտվի, դրանից...