Երևանում մայիսի 30-ից 31-ը անցկացվել է Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության ConFEAS 2025 30-րդ հոբելյանական միջազգային համաժողովը, որի շրջանակում անցկացվող «FEAS Champions League» մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին:
Champions League մրցանակաբաշխության շրջանակում մասնակիցներին տրվում են մրցանակներ երկու անվանակարգում՝ բաժնետոմսերի շուկայում (Stock Market) և պարտատոմսերի շուկայում (Fixed Income Market) ակտիվության համար։
Համաժողովը հյուրընկալել է ոլորտի շուրջ 300 առաջատար մասնագետի եվրասիական երկրների ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից և ավելի քան 30 ճանաչված զեկուցողի՝ կապիտալի շուկաների վերաբերյալ բազմազան թեմաներին անդրադարձով:
Մանրամասն՝ տեսանյութում: