Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է.
«Ադրբեջանն ամեն անգամ այնպիսի պայմաններ է դնում Հայաստանի առաջ, որ վստահ է, թե որևէ նոռմալ իշխանություն երբեք նման պայմաններ չի ընդունի։ Սակայն ամեն անգամ Փաշինյանը շոկի է ենթարկում բոլորին` կատարելով թշնամու ամենաաներևակայելի պահանջները։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Ադրբեջանը նոր ու ավելի սուր պայմաններ է առաջ բերելու, և վստահ է լինելու, որ Փաշինյանը ընդունելու է ի վերջո, որովհետև վերջինիս գործողությունների հետագիծը հենց այդ մասին է. «Քանի որ մեր առաջարկները Ադրբեջանը չի ընդունում, ուրեմն մենք կընդունենք իր ամենաէկզոտիկ պահանջները»: Սա‘ է որևէ սկզբունք, «կարմիր գծեր» չունեցող իշխանության կենսափիլիսոփայությունը, և այդ մասին գիտեն դրսում, ու նրանք էլ չեն կանգնելու, քանի դեռ վստահ են, որ Հայաստանում ունեն մի իշխանությունը, որ մի քիչ ճնշում զգալուց հետո զիջելու է մինչև վերջ»։