27 09 2016

Կոռուպցիայի ու պետգնումների ոլորտում թերացումների գինը հանրությունը վճարում է արյամբ



Պետական գնումների համակարգում կան բազմաթիվ խնդիրներ, կոռուպցիոն ռիսկեր, որոնց համար հետագայում ժողովուրդը վճարում է արյամբ. Այս մասին սեպտեմբերի 27-ին ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի Հայաստանյան ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:

Հիմնադրամը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ ներկայացրեց ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված գնումների 2015-2016 թվականների մոնիտորինգի արյդունքները:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանն էլ շեշտեց, թե  կոռուպցիայի, օլիգոպոլիաների, հովանավորչության պայմաններում ավելի լավ պետգնումների համակարգ չէր էլ կարող լինել:

Կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ ներկայացրեց իրենց մոնիթորինգի արդյունքում արձանագրված բացթողումները, թերացումներն ու խնդիրները, ինչպես նաև որոշ մասնավոր օրինակներով ցույց տվեց իրական պատկերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ