հպարտությամբ փաստեց, որ 2021 թվականին Հայաստանը կարտոֆիլի արտահանման ռեկորդ է սահմանել։
«Ռեկորդ ենք խփել․ 30 000 տոննա կարտոֆիլ է արտահանվել ՀՀ-ից։ Այսպիսի թիվ երբեք չի եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում», - Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը
«Արտահանման աճը կամ դրա կապվածությունը գնաճի հետ կայանում է նրանում, որ եթե արտահանվում է կոնկրետ գնով և արտահանվող շուկայում այդ ապրանքն արժե կոնկրետ թիվ, ապա դա, բնականաբար, սինքրոնիզացնում է տեղական շուկայի գինը, այս դեպքում՝ կոնկրետ բարձրացնում է»։
Նա հավելեց, որ ստեղծված կոնյուկտուրայում ֆերմերներին չպետք է զրկել իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից, հայտնեց նաև, որ կարտոֆիլի «ռեկորդային արտահանումը» դեպի ԵԱՏՄ երկրներ է եղել՝ հրապարակելով այլ ցուցանիշներ ևս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը