Ընդհանուր գնաճը 8.9%-է, բայց սննդամթերքինը, իհարկե, ավելի բարձր է: Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք, որովհետև մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը։ Մենք պետք է փորձենք զսպել գնաճը։ Կենտրոնական բանկը ևս իր գործիքակազմը կիրառում է, բայց երբեմն այդ գործիքակազմը վնասում է տնտեսության մեր համար շատ կարևոր ճյուղերին, օրինակ՝ արտահանմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը