07 04 2021

Թուրքիայի հետ սահմանի բացումը նշանակում է մեծ խաչ քաշել ՀՀ գյուղատնտեսության վրա. Աշոտ Հարությունյան



Գյուղատնտեսական խնդիրների, պարենային անվտանգության, Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների և այլ հարցերի մասին Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ:

«Թուրքիայի հետ տասնամյակներ դիվանագիտական հարաբերություններ չունենք և սահմանները փակ են, որոշակի ապրանքատեսակներ մտնում էին հանրապետություն, այդ թվում նաև գյուղատնտեսական մթերքներ և ժամանակ առ ժամանակ խնդիրներ էին առաջանում: Լոլիկի օրինակը բերեմ, որովհետև այնտեղ բնակլիմայական պայմանները թույլ էին տալիս քիչ էներգակիրրներ ծախսել ինքանարժեքով ցածր լոլիկ էին ստանում, մտնում էր ՀՀ շուկա, տեղական լոլիկ արտադրողները ֆինանսական խնդիրներ էին ունենում, հենց դադարում էր Թուրքիայից ներկրումը նոր մի քիչ ջերմոցատերերը իրենց սկսում էին լավ զգալ: Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք այդ առումով սահմանը  բացվի, նաշնակում է՝ մի մեծ խաչ է քաշվում ՀՀ գյուղատնտեսության վրա, այսինքն Հայաստանում աճեցված ոչ մի մթերք մրցունակ չի լինելու, և Հայաստանը դառնալու է տարանցիկ երկիր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ