11  05  2016

Ամենալավ տոկոսադրույքը զրոյական տոկոսադրույքն է, ամենալավ հարկը` չմուծված հարկը. Քննարկում



Հարկ վճարողների ասոցիացիայի նախագահ Փայլակ Թադևոսյանի խոսքով, հարկային նոր օրենսգիրքն ի մի է հավաքում գործող ցաքուցրիվ օրենքները, ինչպես նաև մի շարք կնճռոտ հարցերի լուծումներ է ապահովում մեկ հարկային հաշվի ներդրմամբ: «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի» նախագահ Վահագն Համբարձումյանն այլ կարծիք ունի և նշում է, թե տպավորությունն այնպիսին է, որ նոր օրենսգրքով պետության եկամուտների ապահովման խնդիր է լուծվում, իսկ ներդրումների ու մրցակցային տնտեսության տեսանկյունից նոր օրենսգիրքը չլուծված խնդիրներ ունի: Իսկ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսի դիտարկմամբ` նոր օրենսգրքով բարձրացվում է հարկային համակարգի թափանցիկությունը, Հայաստանի հարկային համակարգը համապատասխանեցվում է միջազգային չափանիշներին ու դառնում ավելի կանխատեսելի:

Քննարկման ժամանակ բանախոսներն անդրադարձան բազմաթիվ այլ հարցերի ևս, մանրամասն՝ տեսանյութում.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ