20 01 2021

Սոցիալական բեռը պետության համար խորացել է․ 2021 թվականի բյուջեն պետք է վերանայվի․ Խաչատրյան



Տնտեսական ճգնաժամը բավականին խորն է․ դա պայմանավորված է ինչպես կորոնավիրուսով այնպես էլ պատերազմով։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

Նրա կարծիքով սոցիալական բեռը պետության համար խորացել է և դա է պատճառը որ ԼՀԿ-ն առաջարկում է 2021 թվականի բյուջեն պետք է վերանայվի։

«Լուծումը տնտեսության արդիականացումն է և որակական շեշտադրումները, որովհետև տեխնոլոգիական վերազինումը, կրթական համակարգի բարեփոխումներն այլընտրանք չունեն»,- ընդգծեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ