01 02 2016

Հայաստանը հետընթաց է արձանագրել տնտեսության ազատության վարկանշային աղյուսակում

Հայաստանը հետընթաց է արձանագրել տնտեսության ազատության վարկանշային աղյուսակում

Ամերիկյան Heritage Foundation հետազոտական ինստիտուտն ու The Wall Street Journal պարբերականը հրապարակել են երկրների տնտեսական ազատության վերաբերյալ վարկանշային ցանկը:

Հայաստանը 178 երկրների շարքում զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը: Հայաստանի տնտեսությունը համարվում է «չափավոր ազատ»։ Նախորևդ տարվա համեմատ 2 կետով հետընթաց ենք ունեցել:

Մեր հարևանները Հայաստանին զիջում են, բացի Վրաստանից, որը բավականին առաջ է՝ 23-րդ հորիզոնականում: Ադրբեջանը 91-րդ տեղում է, Թուրքիան՝ 79, Իրանը՝ 171-րդ:

ԵՏՄ անդամ երկրներից ամենալավ դիրքը մերն է, մեզ հաջորդում է Ղազախստանը՝ 68-րդ տեղում, Ռուսաստանը 153-րդ հորիզոնականում է, Բելառուսը՝ 157,

Ամենաազատ տնտեսություններով երկրներ են ճանաչվել Հոնկոնգը, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Ավստրալիան, ոչ ազատ՝ Թուրքմենստանը, Զիմբաբվեն, Վենեսուելան, Կուբան և ԿԺԴՀ-ն։

Երկրի տնտեսական ազատությունը որոշվում է մի քանի չափանիշների հիման վրա՝ Սեփականության իրավունքների երաշխիք, կոռուպցիայի մակարդակ, առևտրի ազատություն, աշխատաշուկայի ճկունություն և այլն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ