05 05 2020

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է

Այս տարվա հունվար-մարտին Հայաստանի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը 2019 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14,6 տոկոսով։ Մասնավորապես, անցյալ տարվա հունվար-մարտին որպես զբոսաշրջիկ Հայաստան էին այցելել 364 489 մարդ, իսկ այս տարվա հունվար-մարտին՝ 311 264 հազար մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումից։ Վիճկոմի տեղեկատվության համաձայն, Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվը նույնպես նվազել է՝ 13,3 տոկոսով։ Մասնավորապես, այս տարվա հունվար-մարտին Հայաստանից արտերկիր որպես զբոսաշրջիկ մեկնել է 275 716 մարդ, իսկ 2019 թ․-ի նույն ժամանակահատվածում՝ 317 891 մարդ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ