10 04 2020

Ucom-ում տեղի ունեցած երեկվա դեպքերը կապ չունեն ՏՄՊՊՀ որոշման հետ․ Գեղամ Գևորգյան

Ucom-ում տեղի ունեցած երեկվա դեպքերը կապ չունեն ՏՄՊՊՀ որոշման հետ․ Գեղամ Գևորգյան

 «Ուսումնասիրվել է 600  և ավել փաստաթուղթ, հանդիպումներ են տեղի ունեցել երկու կողմերի հետ, իրականացվել է վարույթ, քննարկումներ ենք ունեցել ոլորտի այլ մասնագետների հետ, ՀԿ-ների հետ, աշխատանքները շարունակվում են»։ Այս մասին կառավարությունում ասաց ՏՄՊՊՀ նախագահ  Գեղամ Գևորգյանը, անդրադառնալով մեծ քննարկումների առիթ դարձած Ucom և Beeline ընկերությունների միավորմանը.

Գևորգյանը նշեց՝ արտակարգ դրությամբ պայմանավորված հանձնաժողովի  բոլոր նիստերը, ներառյալ այս ընկերություններին վերաբերող գործընթացը կասեցվել է:

Աշխատողների` զանգավածային աշխատանքից դուրս գալու վերաբերյալ էլ Գևորգյանը նշեց, որ դա կապ չունի հանձնաժողովի որոշման հետ. «Հանձաժողովը դեռևս ուսումնասիրությունը չի ավարտել, համակենտրոնացումը թույլ տալու կամ չտալու մասին որոշում չկա, հանձնաժողովը չունի այս պահին ավարտված դիրքրոշում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ