11 02 2020

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը  ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Ամերիաբանկը 2019թ. արդյունքներով պահպանել է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում` հիմնական ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես ակտիվների, հաճախորդների հանդեպ ունեցած պարտավորությունների, վարկային ներդրումների, կապիտալի, զուտ շահույթի գծով:    

Ամերիաբանկի ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են  24%-ով` 2019 թ. տարեկան արդյունքներով կազմելով 968,1 մլրդ դրամ, նույն ժամանակահատվածում  26 %-ով աճել են բանկի պարտավորությունները` կազմելով 866.9 մլրդ դրամ,  44%-ով աճել հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` հասնելով 647.8 մլրդ դրամի:

Բանկի վարկային պորտֆելն աճել է  7%-ով հաշվետու տարվա արդյունքներով հասնելով 585.7 մլրդ դրամի: Բանկի զուտ շահույթը  կազմել է 12.1 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2018թ.-ի ցուցանիշը 15 %-ով:  

Նշենք նաև, որ 2019թ. ՀՀ բանկային համակարգի առաջատար հարկատուն դարձյալ Ամերիաբանկն է` 8,56 մլրդ դրամ ՀՀ պետբյուջե վճարած հարկերի ծավալով:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ