09 08 2019

Ովքեր են 2019 թ.ի խոշոր հարկ վճարողները

Ովքեր են 2019 թ.ի  խոշոր հարկ վճարողները

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Համաձայն հրապարակված տվյալների` Հայաստանի որն այս տարվա հունվար-հուլիսին պետական բյուջե է վճարել 29 մլրդ 504.8 մլն դրամ:

Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 28.2 մլրդ դրամ հարկ։

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի երրորդ խոշոր հարկատու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում վճարել է  22.7 մլրդ հազար դրամի հարկեր և տուրքեր:

Չորրորդ տեղում  «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ն է՝ պետական բյուջե վճարած 9.4 մլրդ դրամ հարկերով։

Առաջին հնգյակը եզրափակում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը՝ պետբյուջե վճարելով 9.1 մլրդ դրամ։

2019 թվականի առաջին կիսամյակում իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ վճարելով 7.7 մլրդ դրամ,  Ֆլեշ» ընկերությունը (7.6 մլրդ դրամ), «Ակվիլոն Թրեյդ»-ը (6.5 մլրդ դրամ), «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն ( 5.1 մլրդ դրամ ), «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը (5 մլրդ 159.4 մլն դրամ):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ