03 07 2019

Որքա՞ն կարժենա ռուս զբոսաշրջիների բացակայությունը Վրաստանի համար

Որքա՞ն կարժենա ռուս զբոսաշրջիների բացակայությունը Վրաստանի համար

Վրաստանում հաշվել են, թե որքան վնաս են կրելու ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության արգելումից։ Երկիրը ռուս զբոսաշրջիկների բացակայության պատճառով 710 միլիոն դոլարի վնաս կկրի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Վրաստանի տուրիզմի ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվիրիվիշվիլին հայտնել է,  որ 2018 թվականին ՌԴ-ից ժամանել է 1,4  միլիոն զբոսաշրջիկ, իսկ ռուս զբոսաշրջիկները երկրին 710 մլն դոլար են հասցրել։ Այս տարի Վրաստանը սպասում էր 1․7 մլն զբոսաշրջիկ և 886 մլն դոլար եկամուտ։

Ըստ կանխատեսումների` ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվը մինչև տարեվերջ կկրճատվի 1 միլիոնով։ Սա երկրին կպատճառի 710 միլիոնի վնաս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ