22 05 2015

Մենք հավատում ենք միայն թվերին. Կարեն Ճշմարիտյանը՝ տնտեսական աճի մասին




Կառավարության այսօրվա` մայիսի 21-ի նիստին ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացնում էր ԿԲ-ի 2015թ. Դրամավարկային քաղաականության ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը, որում անդրադարձ կար նաև ՀՀ-ում ակնկալվող տնտեսական աճին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ տնտեսական աճի ցուցանիշներին և նշեց, թե Հայաստանում կա տնտեսական աճ, ու եթե մարդիկ կան, որ խոսում են կանխատեսումներով, ապա կառավարությունը խոսում է թվերով: Անդրադառնալով հանրային ու քաղաքական գործիչների կանխատեսումներին, թե Հայաստանում տնտեսական անկում է լինելու, վարչապետը խիստ տոնով հայտարարեց` «նման դատարկ խոսակցություններին պետք է վերջ տրվի, իբր տնտեսական անկում ենք ունենալու: Որոշ քաղաքական գործիչներ կամ ուժեր ցանկություն ունեն, որ տնտեսական անկում արձանագրվի, ու կառավարությունը ձախողի, բայց ես համոզված եմ, որ իրենց ցանկությունը չի իրականանալու, և մենք արձանագրելու ենք տնտեսական աճ տարվա վերջում»: Վարչապետը համոզմունք հայտնեց, թե այս տարի Հայաստանում կլինի 2-3 տոկոս տնտեսական աճ: Կառավարության նիստի ավարտից հետո այս թեմայով Yerevan.Today-ին որոշակի մտքեր հայտնեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Մանրամասն՝ տեսանյութում:

Ի դեպ, նշենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մայիսի 14-ին հրապարակեց կանխատեսում, ըստ որի՝ 2015 թվականին Հայաստանի տնտեսական աճը կլինի 1 տոկոս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ