19 03 2015

Վիճակը հոռետեսական չէ. նախարար



«Տնտեսական գործընթացներում դանդաղումները պայմանավորված են մեր ավանդական շուկաներում տիրող փոխարժեքային տատանումներով, մետաղների համաշխարհային գների իջեցմամբ և այլնով»,- մարտի 19-ին` կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար կարեն Ճշմարիտյանը և հավելեց՝ հոռետեսական չէ վիճակը, տնտեսական աճի կանխատեսում փոխելու անհրաժեշտություն այս պահին չկա, ու դժվարությունները ժամանակավոր են. 2-3 ամսից ամեն ինչ իր տեղը կընկնի:
Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիքներ կան Քուվեյթից… Նախարարը հայտնեց, թե առաջիկայում սպասվում է, որ Քուվեյթից դեպի Հայաստան ու Հայաստանից ավիաչվերթներ կսկսեն իրականացվել: Ինչպես նաև մեր ներդրումային հնարավորությունների, արտոնությունների ու ընթացակարգերի փաթեթները փոխանցվել են քուվեյթյան կողմին, որպեսզի նրանց ներդրումային հիմնադրամներում քննարկվեն: Ճշմարիտյանը նշեց նաև, որ քուվեյթցիները հիմնականում հետաքրքրված են մեր շինանյութերի արտադրության ու ագրոբիզնեսի ոլորտներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ