14 05 2018

2018-ի ապրիլին նախորդ տարվա համեմատ թանկացել են կաթնամթերքը, մսամթերքը, միրգը

2018-ի ապրիլին նախորդ տարվա համեմատ թանկացել են կաթնամթերքը, մսամթերքը, միրգը

2018 թվականի ապրիլին, մարտի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1.2% գնանկումով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից տեղեկանում ենք, որ նշված ժամանակահատվածում սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նվազել են 1.0%-ով, իսկ ծառայությունների ոլորտում և ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է սակագների և գների՝ համապատասխանաբար 0.2% և 0.4% հավելաճ:

2018թ. ապրիլին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 102.1%, այդ թվում` սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)՝ 103.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 102.2%, ծառայությունների սակագներինը՝ 101.0%: 2018թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% հավելաճ):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2018թ. ապրիլին, մարտի համեմատ, սպառողական գները նվազել են 0.7-0.2%-ով, այդ թվում` գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Աշտարակ քաղաքում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.3%-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. ապրիլին, 2017թ. ապրիլի համեմատ, գների մակարդակը նվազել է 12.3%-ով, իսկ 2018թ. մարտի համեմատ՝ 5.3%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. ապրիլին, մարտի համեմատ, բանջարեղենի գները նվազել են 8.3-3.7%-ով:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում  2018թ. ապրիլին, 2017թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 2.0% գնաճ, իսկ 2018թ. մարտի համեմատ`3.1% գնակում, ինչին մեծապես նպաստել է ձվի 11.9% գնանկումը: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. ապրիլին, մարտի համեմատ, կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 4.4-1.1% գնանկում:

Մսամթերքի ապրանքախմբում  2018թ. ապրիլին, 2017թ. ապրիլի համեմատ, գրանցվել է 11.8% գնաճ, իսկ 2018թ. մարտի համեմատ՝ 0.2% գնանկում:

2018թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է հացաբուլկեղենի ևձավարեղենի 0.3% գնանկում, իսկ շաքարի, սուրճի, թեյի, կակաոյի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Մրգի ապրանքախմբում 2018թ. ապրիլին, 2017թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 4.5%, իսկ 2018թ. մարտի համեմատ՝ 1.5% գնաճ:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2018թ. ապրիլին, 2017թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 6.4%, իսկ 2018թ. մարտի համեմատ` 0.4% գնաճ:

2018թ. ապրիլին, մարտի համեմատ, ոչ ալկոհոլային խմիչքի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում գրանցվել է, համապատասխանաբար, 0.1% և 0.3% գնաճ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ