ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է բանկերի՝ ապրիլի 23-27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները:
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 95,019,667 ԱՄՆ դոլար 480.59 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 128,956,595 ԱՄՆ դոլար 482.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,750,000 դոլարի առք և վաճառք 480.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,243,516 եվրո 585.16 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 21,747,507 եվրո 589.23 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 731,928,751 ՌԴ ռուբլի 7.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 450,402,763 ՌԴ ռուբլի 7.82 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Ապրիլի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 60.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.4 մլն ԱՄՆ դոլար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը