16 02 2017

Կունենանք խնամված քաղաք ու գյուղ. Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ մաքրության մասին



Հայաստանի քաղաքներն ու գյուղերը պետք է մաքուր և խնամված լինեն: Մաքրությունը, կարգուկանոնը պետք են թե տեղի բնակիչներին, թե զբոսաշրջիկների ու օտարերկրյա ներդրողներին: Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը և հանձնարարականններ տվեց՝ յուրաքանչյուրի պատասխանատվությունը սահմանելու մասին:

Վարչապետը նաև ասաց, որ պետական հաստատությունները պետք է էլ ավելի արդյունավետորեն օգտագործեն ծառայողական շենքերը: Կառավարական շենքերը երբեմն մասամբ են շահագործվում: Կարեն Կարապետյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց Պետունեցվածքի կառավարման կոմիտեի հետ մակերեսի օգտագործման բարելավման միասնական առաջարկներ ներկայացնել: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ