29 06 2022

Առաջարկում եմ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել նախարարությունների առջև․ Պարսյան

Առաջարկում եմ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել նախարարությունների առջև․ Պարսյան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա նաեւ նշել է. «Հետաքրքրիր է էկոնոմիկայի և տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչները, ինչու՞ չեն շտապում իրազեկել հանրությանը այս մասին։ Թե իրենց բնորոշ պոպուլիստական գործելաոճի համաձայն՝ միայն «լավ» լուրերն են նախընտրում տարածել։

Մի պահ պատկերացրեք գործարարին, ով, վստահելով Հայաստանի պաշտոնյաներին, գյուղմթերքով բեռնված բեռնատարով արդեն հասել է Վերին Լարս և տեղում բացահայտել է, որ անցակետը կամ ճանապարհը փակ է։

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ հայ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը բեռնաթափել էկոնոմիկայի և տարածքային կառավարման նախարարությունների առջև և նրանցից պահանջել փոխհատուցում չճշտված տեղեկատվության տարածման համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ