16 11 2016

Հայաստանի հանքարդյունաբերության գրավիչ ու վանող կողմերը



Հայաստանում ամերիկյան դեսպանատունը` ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների ու HSBC բանկի հետ համատեղ, նոյեմբերի 16-ին կենսունակ հանքագործության հարցերի շուրջ մեկօրյա բիզնես-համաժողով է կազմակերպել հայկական և ամերիկյան ընկերությունների համար: Համաժողովին մասնակցում էին ամերիկյան 7 կորպորացիաների ու Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի ժամանակ ելույթով հանդես եկան նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը և այլոք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ