Պարզվել է մարտի 13-ին Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ BMW-ն վարել է Երևանի բնակիչ, 30-ամյա Արտյոմ Գրիգորյանը, Peugeot-ն վարել է Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Ալիկ Միրաքյանը, Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Սևադա Հակոբյանը, Nissan-ը վարել է Երևանի բնակիչ, 32-ամյա Վրույր Ղուկասյանը, իսկ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Արսեն Հակոբյանը: Վթարի հետևանքով Ս. Հակոբյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Արսեն Հակոբյանը վարորդներից Վ. Ղուկասյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Հայկ Սուլթանյանն ու վարորդներից Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը