16 02 2022

«Կա՛մ վարչապետը թող գա, կա՛մ մարշրուտկեն». մարմարաշենցիները ճանապարհ են փակել



Այսօր վաղ առավոտից Մարմարաշեն համայնքի բնակիչները մեքենաներով փակել են երևանից Արարատի մարզ տանող միջպետական ճանապարհը և կաթվածահար են արել երթևեկությունը Մասիսի գյուղեր տանող ուղղությամբ։ Մարմարաշենցիները կառավարությունից պահանջում են վերականգնել նախկինում ունեցած՝ Երևան տանող երթուղին ու տրանսպորտային միջոցը։

Ոստիկանությունը մի քանի մեքենաներով ուժ է կենտրոնացրել։ Բնակիչները պահանջում են կա՛մ վարչապետի ներկայությունը, կա՛մ երթուղայինը հենց այս պահին բերել մարզ։ Երկու ժամ է, արդեն, խաթարված է  Մարմարաշեն, Արևաբույր, Ջրահովիտ և Նոր Կյուրի տանող ճանապարհի երթևեկությունը։ Գյուղացիները համառորեն  չեն նահանջում։ Yerevan.Today.-ին ակցիայի մասնակիցները հայտնում են` սա արդեն երրորդ ակցիան է վերջին երկու ամիսներին, ու որ իրենց պահանջը հստակ է` առանձին երթուղով վերականգնել Երևանի հետ կապը։ Հրաժարվում են օգտվել Արտաշատի տրանսպորտային միջոցներից․ ասում են՝ ավելորդ ծանրաբեռնված է միշտ ու անհարմարություններ է ստեղծված իրենց համար։ Նախորդ տարվանից հանվել է 44 համարի երթուղային միջոցը․ մի քանի գյուղի բնակիչները օգտվում են սեփական տրանսպորտային միջոցներից, ինչը, իրենց խոսքով, թանկ է ու ոչ ձեռնտու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ