13 01 2022

Պատից կախված Նիկոլի և այլասերված բարքերը․ 7or.am

Պատից կախված Նիկոլի և այլասերված բարքերը․ 7or.am

7or.am-ը գրում է

Սերժ Սարգսյանի նկարը պետական հիմնարկների պատերից պոկող Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն համարում է պետական խորհրդանիշ ու ճիշտ համարում այն, որ իր նկարը կախում են պատից։ Իրապես հեղափոխական՝ անասնաֆերմայական մետամորֆոզներ։

Պատից կախված Նիկոլի ներքին ցանկություններն առաջինը որսաց Արդարադատության նախարար նշանակված Կարեն Անդրեասյանը։ Նա հրապարակավ քծնեց Նիկոլին, թե բա աշխատանքային ժամերին պատից կախված նրա նկարին նայում եմ ու հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ։ Կարենի այդ քծնանքը գնահատվեց Նիկոլի կողմից ու նրան հնարավորություն տրվեց սեփական կադրային քաղաքականությունն իրականացնել։ Կարեն Անդրեասյանն էլ բռնեց ու իր մտերիմ, շատ մտերիմ, չափից դուրս մտերիմ ընկերոջը՝ Գրիգոր Մինասյանին, նշանակեց իր տեղակալ։ Դա նշանակում է պետական կադրային քաղաքականության այլասերման նոր մակարդակ։

Այս կադրային նշանակումը այլասերվածության մի քանի շերտ ունի և արժե անդրադառնալ դրանցից մեկին։ Նիկոլ Փաշինյանը քրգործեր է հարուցել Գրիգոր Մինասյանի հոր և եղբոր դեմ, քաղաքականապես հետապնդում է նրանց։ Ու այսքանից հետո Գրիգորը պաշտոն է ստանում Նիկոլից։ Վերջինս էլ իր հերթին պաշտոն է տալիս սեփական հորն ու եղբորն ուրացող մեկին։ Երկուսն էլ՝ պաշտոն տվողն ու պաշտոն վերցնողն, ըստ այդմ, անբարոյական են և չպետք է տեղ ունենան պետական կառավարման համակարգում։ Գրիգոր Մինասյանին պաշտոն տալով Նիկոլը ցույց տվեց, թե ինչպիսի արժեքներն ու բարքերն են գնահատվում «թավշյա» այս իշխանության համար։

Հիմա Կարենն ու Գրիգորը պատից կախված Նիկոլի նկարի տա՞կ են ՀՀ արդարադատության մասին մտորելու։ Շատ ինտիմ պատկեր է ստացվում։

Հայկ Ուսունց

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ