11 01 2022

Բավականին խոչընդոտներ հաղթահարելուց հետո մենք արձանագրեցինք համայնքի ղեկավարի ընտրությունը․ Խաժակ Մկրտչյան



«Մանդատներ ստանալուց  հաջորդ շաբաթվա ընթացքում աշխատակազմը   պետք է համայնքի ղեկավարի ընտրություն նախաձեռներ, սակայն, չգիտես՝ ինչու, այդ ընտրությունը ձգձգվեց մինչև շաբաթվա վերջի աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 30-ը: Ավագանու այդ նիստին պատշաճ ձևով տեղեկացված էին ավագանու բոլոր անդամները, սակայն անհասկանալի պատճառներով ոստիկանները խոչընդոտեցին նիստը և բավականին խոչընդոտներ հաղթահարելուց հետո, արդյունքում,  մենք  արձանագրեցինք համայնքի ղեկավարի ընտրությունը»,- այս  մասին ասուլիսի ժամանակ ասաց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչ Խաժակ Մկրտչյանը։

Նրա խոսքով այն պահին, երբ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը ևս պետք է արձանագրեր համայնքապետի ընտրության արդյունքները, նրան կանչել  են դուրս, և նա այևս չի վերադարձել նիստերի դահլիճ։ Այդուհանդերձ, ավագանու ընդդիմադիր անդամները, օգտվելով օրենքով իրենց վերապահված իրավունքից, նիստ են գումարել և համայնքի ղեկավար ընտրել Ահարոն Խաչատրյանին.

«Սրան պետք է հաջորդեր համայնքապետի երդմնակալությունը, սակայն այս արարողությունը անհասկանալի պատճառներով խոչընդոտվեց և երդմնակալության արարողությունը տեղի չունեցավ համայնքապետարանի ներսում»,-ասաց Խաժակ Մկրտչյանը:

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչը նաև հայտարարեց, որ իրենց դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանը դեռևս չի անցել իր լիազորությունների կատարմանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ