11 01 2022

Վարդենիսում ՏԻՄ ընտրություններից հետո ողջ գործընթացները տեղի են ունեցել ակնհայտ խախտումներով․ բանախոս



«Վարդենիսում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում 10 մանդատ էր ստացել «Ահարոն Խաչատրյան» դաշինքը, 5 մանդատ էր ստացել «Միասնական Վարդենիս» դաշինքը և 12 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Կասկածելի վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիս» դաշինքի մեկ մանդատը պակասեցվեց, որից հետո նրանք արդյունքները բողոքարկեցին վարչական դատարանում, սակայն վարչական դատարանն անփոփոխ թողեց ընտրական հանձնաժողովի արդյունքները, ինչը  ոչ իրավաչափ չէր»,-այս մասին ասաց Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը՝ հրավիրված ասուլիսի ժամաանկ։

Նա արձանագրեց, որ Վարդենիսում ՏԻՄ ընտրություններից հետո ողջ գործընթացները տեղի են ունեցել ակնհայտ խախտումներով։

«Մեր դաշինքի առաջնորդ Արամ Հարությունյանին կանչեցին քննչական բաժանմունք, ձերբակալեցին, այնուհետև երկամսյա կալանքի ենթարկեցին, ինչը, մեր տեսանկյունից, խիստ քաղաքական որոշում է»,-նշեց բանախոսը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ