11 01 2022

Շտապ հանրահավաք՝ նոր սահմանափակումների հաղթահարման թեմայով․Արա Զոհրաբյան

Շտապ հանրահավաք՝ նոր սահմանափակումների հաղթահարման թեմայով․Արա Զոհրաբյան

«Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանը գրում է.

«Հունվարի 17-ին շտապ հանրահավաք՝ նոր սահմանափակումների հաղթահարման թեմայով։

Սիրելի հայրենակիցներ,

Հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» օրենքի 27-րդ հոդվածի պահանջը, սույնով տեղեկացնում ենք ձեզ, որ 2022թ. հունվարի 17-ին, ժամը 16:00-ին տեղի է ունենալու խաղաղ շտապ հավաք՝ ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ (Գարեգին Նժդեհի արձանի մոտ)՝ «Պարտադիր պատվաստումների շրջանակում նոր սահմանափակումները հաղթահարելու» թեմայով:
Հանրահավաքի ժամանակ ելույթներ կունենան փաստաբաններ, բժիշկներ և տարբեր ոլորտների մասնագետներ:

Հրավիրում ենք մասնակցելու ռեստորանների, հյուրանոցների, մարզասրահների, թանգարանների, թատրոնների, գրադարանների աշխատակիցներին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ քաղաքացիներին:

Հիշեցնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ: Պատվաստվելու հարցը պետք է որոշի քաղաքացին սեփական ազատ կամքով:
Մենք դեմ ենք քաղաքացիներին պատվաստվածների և չպատվաստվածների խմբերի բաժանելու քաղաքականությանը:

«Ազատ կամք» նախաձեռնություն,
հանրահավաքի պատասխանատու՝
Արա Զոհրաբյան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ