10 01 2022

Ասեցին՝ եթե դիմում չգրեք, ավելի վատ ձևով կհանենք ձեզ. Նորքի ինֆեկցիոնի աշխատակից



Մեզ աշխատանիքց հանել են առանց հիմնավորման, գոնե թող զգուշացնեին, ասեին, որ թերացել եմ, դրա համար են հանում, ես կհասկանայի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակիցներից մեկը: Նշենք, որ առավոտից բողոքի ակցիա է տեղի ունենում կենտրոնի դիմաց: Բանն այն է, որ դեկտեմբերի 30-ին այս հիվանդանոցի 80 աշխատակիցների տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ