30 12 2021

Ո՞րն է նախարարի համար ամենաչմարսած ինֆորմացիան անցնող տարում



 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տարեվերջին բրիֆինգային ելույթը ավարտվեց  Տարեմուտի բարեմաղանքով՝ առողջություն բոլորին ու հատկապես խորին շնորհակալությունը հղեց կորոնայի դեմ պայքարած բուժաշխատողներին: Նախարարից հետաքրքրվեցինք՝ որն է եղել անցնող տարում  իր լսած ու չմարսած ամենածանր ինֆորմացիան՝ նա կրկին կորոնան հիշատակեց:

 Yerevan.Today-ը հիշեցրեց նախարարին Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով գետնին թափված զինծառայողների դիերի սարսափազդու տեսարանի մասին, նաև ասաց, որ աննախադեպերի շարքից է, երբ  թշնամու հետ երկրի ներսում առաջին անգամ հայերս  Ամանոր ենք  դիմավորելու , արդյո՞ք թշնամու ներկայության հետ  նխարարն այլևս հաշտ է ապրում , դա իր համար չմարսված ինֆորմացիա չէ, նախարարն հանկարծակիի եկավ հարցադրումից ոըւ խուսափեց արձագանքել՝ ինքն անձամբ հա՞շտ է այդ ծանր ինֆորմացիայի հետ, թե չմարսեց

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ