28 12 2021

Արցախից բռնագաղթած ընտանիքները կանգնած են դրսում մնալու սպառնալիքի առջև



Արցախից բռնագաղթած ընտանիքները Հայաստանում կանգնած են դրսում մնալու սպառնալիքի առջև, որովհետև կառավարությունը չի ցանկանում լուծել նրանց բնակարանային խնդիրները։ Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Արցախից բռնագաղթած ընտանիքների ներկայացուցիչները և պահանջում, որպեսզի կառավարությունը լուծի իրենց բնակարանային խնդիրները։

«Ի՞նչ է վաղը մեզ հետ լինելու, մարդիկ հենա Նոր տարվան են պատրաստվում, բաժակաճառեր պետք է ասեն, թե հիմա ինչ պլաններ ունեն, որ քաղաքը կամ գյուղը պետք է հանձնեն թուրքերին, մենք էլ մտածում ենք, թե վաղը կարող է տան տերը գա ասի՝ տնից դուրս էկեք, վարձը չեք տվել։ Ի՞նչ ասեմ, լավ բան չկա, էդ կարող եմ միայն ավելացնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ