23 12 2021

Էս գործում խառնված շատ մարդ կա, միայն սոցապ նախարարը չէ․ Վոլոդյա Գրիգորյան



Էս գործում խառնված շատ մարդ կա, ոչ միայն սոցապ նախարարը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փարաքարի համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։

«Մենք արդեն գնում ենք և գնալու ենք մինչև վերջ։ Եվ ոչ մի մտավախություն չունեմ, որ իմ նկատմամբ ճնշումներ կլինեն, դա վստահ եմ ասում»։

Հիշեցնենք, որ այսօր Փարաքար համայնքի բնակիչները փակել էին Զվարթնոց տանող ճանապարհը, քանի որ մի քանի ժամ է՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին և նրա թիմակիցներին թույլ չեն տալիս համայնքապետարանի շենք մտնել։

Փարաքար համայնքում այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությունը,  սակայն ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում, մշակույթի տան դիմաց ամբիոն է տեղադրել և կազմակերպել երդմնակալության արարողությունը: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կա դատական վեճ, այդ պատճառով էլ իրավունք չունեն նրանց թույլատրել համայնքապետարանի շենք մտնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ